Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Քաղաքական գործիչ է, հավաքին ելույթ է ունեցել»

«Քաղաքական գործիչ է, հավաքին ելույթ է ունեցել»
02.03.2015 | 18:32

«Հիմնադիր խորհրդարանի» «100-ամյակն առանց ռեժիմի» նախաձեռնության անդամ Վարուժան Ավետիսյանը չի կարծում, որ Ազատության հրապարակում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը, որ իրենք մինչև ապրիլի 24-ը զանգվածային որևէ միջոցառում չեն իրականացնի, կոչ չէ ուղղված նաև իրենց: «Այդ հայտարարությունը մեզ հետ կամ մեկ այլ ուժի հետ որևէ կապ չունի: Դա միայն իրենց է վերաբերվում»,- ասաց նա: «Հիմնադիր խորհրդարանը» ապրիլի 24-ին բոլորին հրավիրում է «Ազատության» հրապարակ՝ սկսելու «100-ամյակն առանց ռեժիմի» նախաձեռնության իրականացումը:
Անդրադառնալով ՀՀ առաջին նախագահի ելույթի այն հատվածին, որտեղ «գաղտնազերծվեց» նոր միասնական ընդդիմության կոդավորած ստրատեգիական պլանը, Վարուժան Ավետիսյանն ասել է. «Ես չէի ուզենա անդրադառնալ հեգնական այս արտահայտությանը, որը, ըստ էության, լուրջ քաղաքական դատողություն չէ: Ես ընդամենը մարդկայնորեն ըմբռնումով կվերաբերվեմ, և դա իմ մասնավոր կարծիքն է, որովհետև մենք կոլեգիալ մարմին ենք, բայց սա այն հարցը չէ, որի համար նիստ հրավիրենք ու միասնական դիրքորոշում արտահայտենք: Քաղաքական գործիչ է, հավաքին ելույթ է ունեցել, վերաբերմունք է արտահայտել»:
Իր ֆեյսբուքյան էջում «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սէֆիլյանը գրել է. «Այսօր առավոտվանից տարբեր ԶԼՄ-ներից ինձ են դիմում՝ հետաքրքրվելով իմ արձագանքի մասին, մարտի 1-ի Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի հետ կապված: Իմ ֆեյսբուքյան էջի միջոցով ցանկանում եմ բոլորին պատասխանել. նպատակահարմար չեմ համարում այս օրերին հակադարձել քաղաքական գործիչներին: Մեր ժողովուրդը հոգնել է անիմաստ սենսացիաներից: Դրա ժամանակը չէ: Մենք պետք է հնարավորինս շուտ ազգային պետություն կառուցենք և դառնանք միջազգային հարաբերությունների լիարժեք սուբյեկտ: Իսկ դրա համար հարկավոր է նախ հեռացնել ռեժիմին և երկրում հաստատել մեր ժողովրդի կամքն ու իշխանությունը: Հապաղելու դեպքում կարող ենք ամեն ինչ կորցնել: ՈՒստի բոլոր լուրջ և մտահոգ մարդկանց կոչ եմ անում օր առաջ լծվել ժողովրդի համախմբման և ռեժիմի հեռացման գործին»:

Դիտվել է՝ 1407

Մեկնաբանություններ